Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը ստորագրել են 468 միլիոն դոլարի պայմանագիր՝ Հնդկաստանին բրիտանական հրթիռներ մատակարարելու համար
Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը ստորագրել են 468 միլիոն դոլարի պայմանագիր՝ Հնդկաստանին բրիտանական հրթիռներ մատակարարելու համար։
Գործարքը, որը երկու երկրների միջև պաշտպանական գործընկերության մաս է կազմում, ստորագրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, ով այժմ այցելում է Հնդկաստան։
Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ նոր գործարքը Հյուսիսային Իռլանդիայում կստեղծի լրացուցիչ 700 աշխատատեղ՝ մի գործարանում, որը նաև զենք կարտադրի Ուկրաինայի համար։