«Մետա» ընկերությունից հայտնում են, որ աշխատում են սոցիալական ցանցերի հետ կապված խնդիրը վերացնելու ուղղությամբ
«Մետա» ընկերությունից հայտնում են, որ աշխատում են սոցիալական ցանցերի հետ կապված խնդիրը վերացնելու ուղղությամբ։
«Մետա»-ի մամուլի խոսնակը համապատասխան գրառում է կատարել «Թվիթեր»-ում։
«Մենք տեղյակ ենք, որ քաղաքացիները մեր ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրների են բախվել։ Ներկայումս մենք աշխատում ենք դրա վրա»,- Twitter-ում գրել է Մետայի մամուլի խոսնակ Էնդի Սթոունը։
«Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերը չեն աշխատում։ Օգտատերերը սոցցանցից անջատվել են մոտ մեկ ժամ առաջ։
Սոցցանցերը խնդիրներ ունեն ոչ միայն Վրաստանի տարածքում, այլեւ աշխարհի այլ երկրներում։