Մեստիայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության և ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ խմբակային կողոպուտի, սպանության փորձի, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 5-ին ամբաստանյալները կողոպտել են Զուգդիդիից Մեստիա մեկնող երկու օտարերկրյա քաղաքացիների, հափշտակել նրանց բջջային հեռախոսները։
Հանցագործությունը կոծկելու համար մեղադրյալն ավելի ուշ դիակը նետել է գետը և թաքնվել։
Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները երկու օր շարունակ համապատասխան գործողություններ են իրականացրել։
Քննչական գործողություններ են իրականացվել ինչպես Մեստիայի մունիցիպալիտետում, այնպես էլ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ողջ տարածքում, որում ներգրավված է եղել նաև ուղղաթիռը։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ոստիկանները բերման են ենթարկել հանցագործության մեջ մեղադրվող երկու անձանց։
Օտարերկրյա քաղաքացի Վ.Ս.-ի դիակը հայտնաբերվել է Մեստիայի մունիցիպալիտետի տարածքում՝ Նակրա գետում»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 179-րդ, 19-109-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։