Մեստիայում ձյան ծածկույթը հասել է 50 սանտիմետրի: Ինչպես հայտնում է Մեստիայի մունիցիպալիտետի քաղաքապետ Կապիտոն Ժորժոլիանին Վրաստանի Առաջին ալիքին հետ զրույցում, գյուղերում ծածկույթն առավել բարձր է:
Խաիշիի համայնքի գյուղերում այսօր առավոտից ինտենսիվ ձյուն է տեղում: Կապիտոն Ժորժոլիանիի խոսքով, Կալա-Ուշգուլիի ճանապարհահատվածում թույլատրված է երկկամրջանոց տրանսպորտի տեղաշարժը: Ժորժոլիանին ասում է, որ աշակերտներն անխափան տեղափոխվում են գյուղի դպրոցներ:
Մեստիայի քաղաքապետի խոսքով, մաքրվում են գյուղի ճանապարհները: Էլեկտրաէներգիայի մատակարարման տեսանկյունից մունիցիպալիտետում խնդիր չկա: