Մեստիայում բացվել է Անդրկովկասի ամենաարագ ճոպանուղու համալիրը
Մեստիայում բացվել է Անդրկովկասի ամենաարագ ճոպանուղու համալիրը

Մեստիայում՝ Հածվալի լեռան վրա, ճոպանուղիների նորագույն համալիրը սպասարկում է մարզիկներին, զբոսաշրջիկներին և պարզապես դահուկավազքի սիրահարներին։ Տասը տեղանոց գոնդոլը կարող է ժամում տեղափոխել 1800 ուղևոր և կարող է ավելացվել մինչև 2400: Ճոպանուղու երկարությունը 1421 մետր է։

Նախագիծն իրականացվել է ավստրո-շվեյցարական Depolmeier Garaventa Group ընկերության կողմից՝ Վրաստանի լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության պատվերով: Մեստիայում նոր ճոպանուղու արագությունը 6 մ/վ է, և այն ամենաարագն է Անդրկովկասում։