Մեստիայի մունիցիպալիտետի Լատալ գյուղի սարի լանջին հրդեհ է
Մեստիայի մունիցիպալիտետի Լատալ գյուղի սարի լանջին հրդեհ է

Մեստիայի մունիցիպալիտետի Լատալ գյուղի սարի լանջին հրդեհ է:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է համապատասխան կենդանի ուժ և ուղղաթիռ։

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Մեստիայի մունիցիպալիտետի քաղաքապետ Կապիտոլ Ժորջոլիանին, հրդեհը բռնկվել է երեկ։

«Անձրև էր գալիս, ամպրոպից հետո կայծակը հարվածեց անտառին, այնտեղից մի քանի տեղ օջախներ հայտնվեցին։ Աշխատուժը հիմա աշխատում է։ Հրդեհը մոտ մեկ հա է ընդգրկում։ Ուղղաթիռը ի սկզբանե ներգրավված է եղել աշխատանքի մեջ, սակայն այժմ քամին է և կանգ է առել՝ սպասելով քամու անկմանը, որպեսզի ուղղաթիռը շարունակի ջուրը գցել: Հրդեհն այնպիսի վայրում է, որ տեխնիկան հնարավոր չէ տեղ հասցնել, իսկ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են կենդանի ուժով։ Բնակավայրերին այս փուլում վտանգ չի սպառնում, հրդեհը հեռու է»,- ասել է Մեստիայի քաղաքապետը։