Մեստիայի քաղաքապետարանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Մեստիայի քաղաքապետարանում ժայռի լանջին շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհի բռնկման վայրը տեխնիկայի համար անհասանելի է, հրշեջներն ու փրկարարները տեղաշարժվելու են ոտքով։
Հրդեհի մարման աշխատանքներին առավոտյան ներգրավվել է ուղղաթիռ։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի պետական հանձնակատարի տեղակալ Նինո Վիբլիանին, հաջորդ մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ուղղաթիռը կներգրավվի աշխատանքներին։ Հրդեհը բռնկվել է ալպիական գոտում։ Առայժմ հիմնական օջախները վերացված են, թեև ծուխ կա։
Ինչպես նշվեց, բնակավայրերին վտանգ չի սպառնում։