Մեստիայի մունիցիպալիտետի Էծերի գյուղում սպանություն է տեղի ունեցել։ Ուշ գիշեր Էծերի գյուղում երկու մարդ զոհվել է, մեկը վիրավորվել։
Առկա տեղեկությունների համաձայն՝ փաստի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ն մի քանի հոգու է ձերբակալել։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Լ» ենթակետով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված երկու անձի դիտավորությամբ սպանությանը։
Իրավապահները տեղում իրականացնում են ակտիվ քննչական գործողություններ։