Մեստիա-Կալա հատվածում վերականգնվել է առանձին տիպի ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ 138-կմ 170 հատվածում (Մեստիա-Կալա) վերականգնվել է կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը։
Բացի այդ, նշված ճանապարհի կմ 170-կմ 186 (Կալա-Ուշգուլի) հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:
Ավտոճանապարհի կմ1-կմ170 (Զուգդիդի-Կալա) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։