Մեսսիի և Մբապեի հրաշալի մենամարտը. Արգենտինան՝ աշխարհի չեմպիոն #1TVSPORT
Մեսսիի և Մբապեի հրաշալի մենամարտը. Արգենտինան՝ աշխարհի չեմպիոն #1TVSPORT

36 տարի սպասելուց հետո Արգենտինայի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Վերջին անգամ Մարադոնան «Ոսկե գավաթը» բերել է Արգենտինային 1986 թվականին, իսկ այս անգամ մրցանակը նվաճել է Լիոնել Մեսսին։

ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան և Ֆրանսիան դիմակայեցին միմյանց։ Եզրափակչի ուղեգիր նվաճեցին հարավամերիկացիները՝ հաղթելով Խորվաթիային (3:0), իսկ ֆրանսիացիները հաղթեցին Մարոկկոյի հավաքականին 2:0 հաշվով:

Երկու հավաքականներն էլ երկու անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը։ Արգենտինան մոլորակի լավագույն թիմը վերջին անգամ դարձավ 1986 թվականին, իսկ Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն էր։ Նշենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղից առաջ Արգենտինայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների առաջատարներ Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն 5-5 գոլ էին խփել մրցաշարում և տիտղոսի հետ մեկտեղ պայքարում էին նաև լավագույն ռմբարկուի կոչում ստանալու համար։

Հանդիպման մեկնարկի առաջին րոպեներից ակնհայտ էր արգենտինացիների գերազանցությունը։ Հարավամերիկացիները ողջ առաջին խաղակեսի ընթացքում տիրում էին գնդակին, տիրում էին դաշտի կենտրոնում ու վտանգավոր գրոհում էին ֆրանսիացիների դարպասը։ 21-րդ րոպեին Դի Մարիան ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, Դեմբելեն հիանալի կեղծ քայլով ազատվեց նրանից, սակայն վերջինս գցեց արգենտինացուն ու 11 մետրանոց նշանակվեց ֆրանսիացիների դարպասին։ Իհարկե, Լիոնել Մեսսին իրացրեց 11 մետրանոցը եւ խփեց արգենտինացիների համար ամենակարեւոր գոլը՝ 1:0:

Բաց թողած գոլից հետո Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները շարունակել են խաղալ որպես երկրորդ համար և ոչ մի հարված չեն կատարել դեպի դարպասը։ Արգենտինացիներն ունեին նախաձեռնությունը և դաշտի կենտրոնում ունեին լիարժեք առավելություն, որը շուտով վերածեցին երկրորդ գոլի։ Գրոհներից մեկում Ալվարեսը կատարյալ փոխանցում կատարեց Մակալիստերին, ով գոլային փոխանցում կատարեց Դի Մարիային, իսկ արգենտինացիները երկու գնդակի առավելություն ստացան՝ 2:0։

Հանդիպման երկրորդ խաղակեսում ֆրանսիացիներն ակտիվացան ու փորձեցին փրկել խաղը։ Ճիշտ է, եվրոպացիները փորձում էին դիմադրել, բայց նրանց գրոհները վտանգավոր չէին, նրանք չկարողացան գնդակը նորից ներքաշել դարպասի շրջանակ։ Սակայն ֆրանսիացիներին հաջողվեց վերադառնալ խաղ ու ինտրիգը վերադարձրեցին եզրափակիչ։ 79-րդ րոպեին գրոհներից մեկի ժամանակ Օտամենդեն կոպիտ խաղաց սեփական տուգանային հրապարակում, և Արգենտինայի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որը Կիլիան Մբապեն ուժեղ, դիպուկ հարվածով գոլի վերածեց՝ 2:1։ Ուղիղ երկու րոպեում (81) ֆրանսիացիները ձեռնարկեցին հերթական վտանգավոր գրոհը եւ լավ խաղարկված կոմբինացիայից հետո Կիլիան Մբապեն խփեց երկրորդ գոլը՝ 2:2։