Մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով, ՆԳՆ-ը քաղաքացիներին կոչ է անում ենթարկվել հրահանգներին և պաշտպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով, ՆԳՆ-ը քաղաքացիներին կոչ է անում ենթարկվել հրահանգներին և պաշտպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Ձյան, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով, որոշ շրջաններում գործում են սահմանափակումներ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը տեղեկացնում է, որ քաղաքացիների անվտանգ տեղաշարժման, ինտենսիվ ձյան, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով, որոշ շրջաններում ավտոճանապարհներին գործում են սահմանափակումներ:

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի կմ45-կմ65 հատվածը եղանակի վատթարացման պատճառով սառել է և ավտոմեքենաների տեղաշարժը կարգավորում են պարեկային ոստիկանության աշխատակիցները»,- նշում են ՆԳՆ-ում:

Դրա հետ մեկտեղ, գերատեսչության տեղեկությամբ, բոլոր տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է Գուդաուրի-Կոբի հատվածում և Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին:

«Քաղաքացիներին կոչ ենք անում, ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին և պաշտպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Եղանակի վատթարացման, ձյան և մերկասառույցի պատճառով կենտրոնական մայրուղու Իգոեթի հատվածում երեք տարբեր կետերում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահարներ: Միմյանց է բախվել 20 ավտոմեքենա: