Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններից չեղարկվել է 16 չվերթ
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններից չեղարկվել է 16 չվերթ

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների պատճառով Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններից չվերթները չեղարկվել են։

Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները կառավարող TAV Georgia ընկերության տվյալներով՝ այսօրվա դրությամբ չեղարկվել է ընդհանուր առմամբ 16 չվերթ։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից չեղարկվել է 13 չվերթ՝ դեպի Թել Ավիվ, Աբու Դաբի, Շարժա և Դուբայ, իսկ Բաթումից չեղարկվել է երեք չվերթ՝ բոլորը դեպի Թել Ավիվ։ Այլ ուղղությունների համար սահմանափակումներ չկան։