Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով Բեթղեհեմում հավատացյալ կաթոլիկները չեն նշի Սուրբ Ծնունդը
Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով Բեթղեհեմում հավատացյալ կաթոլիկները չեն նշի Սուրբ Ծնունդը

Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով Բեթղեհեմում հավատացյալ կաթոլիկները չեն նշի Սուրբ Ծնունդը։ Այդ մասին գրում է բրիտանական «Financial Times» հրատարակությունը։

Ինչպես հայտնում է հրատարակությունը՝ հիմնվելով Բեթղեհեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների վրա, Իսրայելի և ՀԱՄԱՍ-Ի պատերազմի պատճառով Բեթղեհեմում, որտեղ, ավանդույթի համաձայն, ծնվել է Քրիստոսը, դեկտեմբերի 24-ի գիշերը Սուրբ Ծնունդը չի նշվի։

Բեթղեհեմում գտնվող եկեղեցիներից մեկի հոգեւոր հովվի խոսքով՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով տոնական միջոցառումները չեղարկվել են։

Նրանց խոսքով՝ տոնածառի վառման արարողությունը Բեթղեհեմում չի անցկացվի։

Ըստ «Financial Times»-ի՝ զբոսաշրջիկների կրճատված թիվը զգալիորեն կազդի քաղաքի տնտեսության վրա։ 2023 թվականի առաջին ինը ամիսներին Բեթղեհեմ է այցելել 1,5 միլիոն զբոսաշրջիկ։ Սակայն հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո զբոսաշրջիկներն այլեւս Բեթղեհեմ գրեթե չեն գալիս։ Բեթղեհեմում զբոսաշրջությունից օրական եկամուտը կազմել է 1,5 մլն դոլար։