Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Ջո Բայդենը և Քամալա Հարիսը հանդիպել են ազգային անվտանգության թիմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հանդիպել են ազգային անվտանգության թիմի հետ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, ազգային անվտանգության թիմը Բայդենին և Հարիսին ասել է, որ դեռևս հայտնի չէ, թե Իրանը և Հեզբոլլահը երբ հարձակում կսկսեն Իսրայելի դեմ։ Բայդենին և Հարիսին նաև ասել են, որ քիչ տեղեկություններ կան հարձակման առանձնահատկությունների մասին:
Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հնարավորությունները, այդ թվում՝ հրադադարի և պատանդների ազատման համաձայնագրի միջոցով։
Հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կպատասխանի իրաքյան բազայի վրա հրթիռային հարձակմանը, որի հետևանքով մի քանի ամերիկացի զինծառայողներ վիրավորվեցին։
Տեղեկության համար՝ Իրաքում ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով առնվազն հինգ ամերիկացի զինվոր է վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով ամերիկացի պաշտոնյաների վրա։
Պաշտոնյաների խոսքով՝ ենթադրյալ հրթիռային հարձակումն իրականացվել է Իրաքի Ալ-Ասադ ավիաբազայում։ Անվտանգության ծառայության աղբյուրը նշել է, որ երկու «Կատյուշա» հրթիռ է արձակվել Իրաքի արեւմուտքում գտնվող բազայի վրա, որոնք ընկել են բազայի վրա։