Մերձավոր Արևելքում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար կատարվեց առաջին հատուկ չվերթն Օմանի մայրաքաղաքից

10:26, 04.03.2026

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով այսօր իրականացվեց առաջին հատուկ չվերթը այն Վրաստանի քաղաքացիների համար, որոնց Վրաստան վերադարձը հնարավոր չէ ապահովել համապատասխան ավիաընկերությունների կողմից։ Մասնավորապես, չվերթ իրականացվեց Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մուսկատից դեպի Թբիլիսի։

Այսօր նաև հատուկ չվերթ կիրականացվի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից դեպի Թբիլիսի։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել հատուկ չվերթների իրականացման վերաբերյալ։ Ինչպես նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ, հաշվի առնելով մի շարք երկրների օդային տարածքի փակման հետևանքով առաջացած ճանապարհորդության խափանումները, Վրաստանի կառավարության որոշմամբ, հատուկ չվերթներ կիրականացվեն այն Վրաստանի քաղաքացիների համար, որոնց Վրաստան վերադարձը հնարավոր չէ ապահովել համապատասխան ավիաընկերությունների կողմից։

Արտգործնախարարության փոխանցմամբ, Վրաստան մեկնել ցանկացող Վրաստանի քաղաքացիները կարող են կապ հաստատել համապատասխան դեսպանատների հետ։

Նմանատիպ