Մերձավոր Արևելքում երկարատև առաքելությունից հետո ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է տուն

15:40, 21.08.2026
Մերձավոր Արևելքում երկարատև առաքելությունից հետո ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է տուն:
Ամերիկյան մեդիայի փոխանցմամբ՝ ավիակիրն առաքելության մեջ է գտնվում արդեն ինը ամիս և Սան Դիեգո կհասնի մի քանի շաբաթից:
«Լինքոլնի» բորտում գտնվում է 5 000 նավաստի և ծովային հետևակային: Մերձավոր Արևելքում գտնվելու և Իրանի դեմ պատերազմին մասնակցությանը զուգահեռ՝ տեղեկություններ են տարածվել նավում մատակարարման և նավաստիների հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին: Նավում գտնվողների հարազատները NBC News-ին հայտնել են, որ պայմանները ծանր են՝ որպես օրինակ բերելով պաշարների և սննդի պակասը: ԱՄՆ պաշտոնական անձանց տվյալներով՝ գրանցվել են «մարդը բաց ծով նետվելու» մի քանի միջադեպեր:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն անցյալ շաբաթ հայտարարել է, որ «Լինքոլնի» վրա տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը «ամբողջությամբ աղավաղված էր»: «Լինքոլնի»՝ Մերձավոր Արևելքից հեռանալուց հետո տարածաշրջան է ժամանել մեկ այլ ավիակիր՝ «Ջորջ Վաշինգտոնը»:

Նմանատիպ