Մերաբ Գամղրելիձե. Լանչխութի մունիցիպալիտետում ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է, աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ
Լանչխութիի մունիցիպալիտետում ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է, ցավոք սրտի, ունենք մոտ 1500 գազի բաժանորդ, որոնց բնական գազ չի մատակարվել, ասել է կառավարության վարչակազմի տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Մերաբ Գամղրելիձեն։
Նրա խոսքով, առավոտից ակտիվորեն իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
«Սողանքը վնասել է բազմաթիվ տարածքներ։ Այստեղ կետային վնասի մասին չէ խոսքը, տեղ-տեղ խողովակներ են կոտրվել։ Այս պահին չորս գյուղերի էլեկտրաէներգիան ամբողջությամբ չի մատակարարվում, թեև այս դեպքում մաքրման աշխատանքներին զուգահեռ սկսել ենք վերականգնողական աշխատանքները, քանի որ հոսանքի սյուներն ընկել են։ 10000 բաժանորդից մնացել է չառաքվող 1500-ը։ Բարդ իրավիճակ է Ճոճխաթիի տարածքում, որտեղ մաքրման աշխատանքները շարունակվում են։ Մոտ 100 ընտանիք տեղափոխվել է անվտանգ ժամանակավոր կացարաններ։ Մոտ 100 հոգի էլ կա, ովքեր իրենց կամքով ու ուժով որոշել են այլ տեղ գնալ։ Այս փուլում շարունակվում են կենտրոնական ճանապարհների մաքրման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի թափանցել ներքին ճանապարհներ։ Երեկ երեկոյան լրացուցիչ տեղեր են որոշվել, թե որտեղ պետք է կենտրոնանալ ու ժամանակին տեղայնացնել սողանքը։ Կարծում ենք, որ մինչ այսօր երեկոյան շատ վայրեր կմաքրվեն, և հնարավոր կլինի վերականգնել երթևեկությունը, որից հետո կսկսենք կամուրջների աշխատանքը»,- ասել է Գամղրելիձեն։