Մերաբ Դվալիշվիլին Վրաստան է վերադարձել UFC չեմպիոնական գոտիով #1TVSPORT
Գերթեթև քաշային կարգում UFC-ի նորընծա չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին չեմպիոնական գոտիով վերադարձավ հայրենիք։ Նրա ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 5-ին։
Հիշեցնենք, որ 33-ամյա վրացի մարտիկը գոտու համար մենամարտում հաղթել էր ամերիկացի Շոն Օ՛Մելիին։
Մերաբ Դվալիշվիլիի համար սա UFC-ում 11-րդ անընդմեջ հաղթանակն էր, վերջին անգամ նա պարտվել էր 2018 թվականին։ Տիտղոսի ճանապարհին նա հաղթեց երեք նախկին չեմպիոնների՝ Խոսե Ալդոյին, Պետեր Յանին և Հենրի Սեխուդոյին։
Ընդհանուր առմամբ, Դվալիշվիլին 22 խառը մենամարտերում հաղթել է 18 անգամ։
Ես վրացի եմ, Վրաստանն ինձ տվել է ամեն ինչ, ես պայքարում եմ իմ երկրի համար և պատրաստ եմ ինձ զոհաբերել դրա համար։ Ուրախ եմ, որ ուրախացրի վրացի երկրպագուներին»,- ասել է Դվալիշվիլին։