Մերաբ Դվալիշվիլին հաղթեց Շոն Օ'Մալիին և դարձավ UFC-ի գերթեթև քաշային կարգի չեմպիոն #1TVSPORT
Մերաբ Դվալիշվիլին գերթեթև քաշային կարգում UFC-ի նոր չեմպիոնն է։ Գոտու համար մենամարտում 33-ամյա վրացի մարտիկը հաղթել է ամերիկացի Շոն Օ՛Մալլիին։
Չեմպիոնական մենամարտի գրեթե բոլոր ռաունդներն անցել են վրացու առավելությամբ: Մերաբը գետնին տիրում էր մրցակցին ու դիպուկ հարվածում նրան։ Ի վերջո, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Դվալիշվիլիին։
Մերաբ Դվալիշվիլիի համար սա UFC-ում 11-րդ անընդմեջ հաղթանակն էր, վերջին անգամ նա պարտվել էր 2018 թվականին։ Տիտղոսի ճանապարհին նա հաղթեց երեք նախկին չեմպիոնների՝ Խոսե Ալդոյին, Պետեր Յանին և Հենրի Սեխուդոյին։
Ընդհանուր առմամբ, Դվալիշվիլին 22 խառը մենամարտերում հաղթել է 18 անգամ։