Մեր ժողովրդին պետք չեն հեղափոխություններ , ոչ պատերազմ, ոչ ոք չի ուզում և չի կարող քաոս ստեղծել, ապակայունացում բերել մեր երկրին
«Վրացական երազանք»-ը միակ քաղաքական ուժն է, որը կարողացել է ապահովել մեր երկրի, քաղաքացիների երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»-այս ամսին ասել է Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի թեկնածու Զազա Դիասամիձեին առաջադրելիս:
Կառավարության ղեկավարի խոսքով բոլոր նախագծերի իրականացումը հանգստության և կայունության կարիք ունի:
«Մեր ժողովրդին պետք չեն հեղափոխություններ , ոչ պատերազմ, ոչ ոք չի ուզում և չի կարող քաոս ստեղծել, ապակայունացում բերել մեր երկրին: Դրա երաշխիքը մեր ուժեղ թիմն է և մեր միասնականությունը: «Վրացական երազանք»-ը միակ քաղաքական ուժն է, որը կարողացել է ապահովել մեր քաղաքացիների և երկրի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում », – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: