Մեր խնդիրն է, սահման գծել արմատական և առողջ ընդդիմադիր կուսակցությունների միջև, որը կերևա, երբ կհայտարարվեն խորհրդարան մուտք գործելու վերաբերյալ կոնկրետ կուսակցությունների որոշումները. Իրակլի Կոբախիձե
Մեր խնդիրն է, սահման գծել արմատական և առողջ ընդդիմադիր կուսակցությունների միջև, որը կերևա, երբ կհայտարարվեն խորհրդարան մուտք գործելու վերաբերյալ կոնկրետ կուսակցությունների որոշումները. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, դեսպանների հետ բանակցություններ կընթանան և կպարզվի, թե որ կուսակցություններն են մտնում տասներրորդ գումարման խորհրդարան:

Ըստ նրա, խորհրդարանում պետք է ներկայացված լինեն առողջ ընդդիմադիր կուսակցություններ:

Միաժամանակ, Կոբախիձեն ասում է, որ բանակցային գործընթացում առաջարկները լսվում էին միայն իշխող կուսակցությունից, մինչդեռ ընդդիմությունը վերջնագրեր էր ներկայացնում:

«Մենք խորհրդարանում սպասում ենք մի քանի կուսակցությունների: Մենք տարբեր պատճառներով չենք կարող հստակեցնել, սակայն սպասում ենք բանակցությունների: Դեսպանների հետ կլինեն խորհրդակցություններ, բանակցություններ կանցկացվեն և պարզ կլինի, թե ով կմտնի խորհրդարան, իսկ ով`ոչ: Մեր ցանկությունն է, որ արմատական ​​կուսակցությունները չմտնեն խորհրդարան, խորհրդարանում պետք է լինեն առողջ ընդդիմադիր կուսակցություններ: Գործնականում բանակցությունների ընթացքում առաջարկները գալիս էին միայն մեզանից: Արմատական ​​ընդդիմությունից մենք լսում էինք միայն վերջնագրեր: Բնականաբար, սա պետք է քննարկման առարկա դառնա: Մեր խնդիրն է, սահման գծել արմատական և առողջ ընդդիմադիր կուսակցությունների միջև, որը կերևա, երբ կհայտարարվեն խորհրդարան մուտք գործելու վերաբերյալ կոնկրետ կուսակցությունների որոշումները», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: