Մեր խնդիրն է՝ պարզել Տատունաշվիլու սպանության հանգամանքները. Ցիխելաշվիլի
Մեր խնդիրն է՝ պարզել Տատունաշվիլու սպանության հանգամանքները. Ցիխելաշվիլի

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլու հայտարարությամբ, Արչիլ Տատունաշվիլու գործում արտասահմանցի փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը հայտնի կդառնա փորձաքննության արդյունքները հրապարակելուց հետո:

Ինչպես նշել է Ցիխելաշվիլին, եթե արտասահմանցի փորձագետների մասնակցությունը դառնա պարտադիր, պետությունը, բնականաբար դա կապահովի:

«Մեր խնդիրն է, որպեսզի հետաքննության հիման վրա, առավելագույնս պարզվեն բոլոր այն հանգամանքները, որոնց ժամանակ տեղի է ունեցել այդ ողբերգությունը, մահացել է երիտասարդ տղամարդ»,- հայտարարել է Ցիխելաշվիլին: