«Մեր Վրաստան - համերաշխության դաշինքի» Բաթումիի մեծամասնական թեկնածու կլինի Մարիամ Ջաշին
«Մեր Վրաստան - համերաշխության դաշինքի» Բաթումիի մեծամասնական թեկնածու կլինի Մարիամ Ջաշին

«Մեր Վրաստան – համերաշխության դաշինքն» այսօր Բաթումիում ներկայացրել է խորհրդարանի և գերագույն խորհրդի ընտրությունների կուսակցական ցուցակը, ինչպես նաև մեծամասնական պատգամավորի թեկնածուներին:

Բաթումիի ընտրատարածքում խորհրդարանի մանդատի համար կպայքարի Մարիամ Ջաշին, ով զուգահեռաբար կուսակցական ցուցակի առաջին համարն է:

«Այո, կուսակցությունը որոշել է, հենց կուսակցական ցուցակի առաջին համարը լիներ Բաթումիի մեծամասնական թեկնածուն, որով ցանկանում էինք Աջարիայի նկատմաբ արտահայտել առանձնահատուկ հարգանք»,- հայտարարել է Մարիամ Ջաշին:

Խորհրդարանում Քոբուլեթիի մեծամասնական պատգամավորին թեկնածու կուսակցությունն այսօր չի ներկայացրել:

Աջարիայի գերագույն խորհրդի մեծամասնական պատգամավորի թենկածուն Բաթումիում լինելու է Գոչա Գուգունավան: