Մեր վերջնական և Արչիլ Տատունաշվիլիի հերոսության նպատակն էր երկրի միասնությունը, այս ամենը պետք է անենք աշխատելով, խաղաղ և ոչ ողբերգական զոհերով և պատերազմով. Գիորգի Գախարիա
Վերջին տարիների ընթացքում հերոսության ամենամեծ օրինակն այն էր, ինչ արել է Արչիլ Տատունաշվիլին,- այս մասին Ծիլկաանիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ով ներկա է գտնվել Արչիլ Տատունաշվիլիի պուրակի բացման արարողությանը:
Նրա խոսքով, պետությունը միշտ կաջակցի Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին:
«Հիշեք, որ մենք միշտ կանգնած կլինենք Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի կողքին: Կապ չունի, թե ինչ պաշտոնի կլինենք, սա մեր պարտքն է: Վերջին տարիների ընթացքում հերոսության ամենամեծ օրինակն այն էր, ինչ արել է Արչիլ Տատունաշվիլին: Հետևաբար, կարծում եմ, հերոսաբար մահացած մարդու հիշատակը պետք է միավորի մեզ»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով բոլորը պետք է հոգան, որ նման ողբերգական դեպքեր չկրկնվեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan