Մեր տնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և այս պայմաններում օբյեկտիվ գնահատական տալը շատ կարևոր է. Գիորգի Գախարիան փորձագետներին
Մեր տնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և այս պայմաններում օբյեկտիվ գնահատական տալը շատ կարևոր է,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է տնտեսական փորձագետների հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի խոսքով, կարևոր է, որ այս գործընթացին ներգրավվեն մասնագետները և այս հանդիպմամբ պետությունը հաստատում է, որ պատրաստ է բանակցելու համար:
Կառավարության ղեկավարը կենտրոնացել է 2020 թվականի պետական բյուջեի վրա և նշել, որ հիմնական ֆինանսական փաստաթուղթը հաշվառված է սոցիալական պատասխանատվության և հիմնված է ֆիսկալ կարգապահության վրա:
«Ընդամենը մի քանի օր առաջ կառավարությունն ավարտեց աշխատանքը 2020 թվականի պետական բյուջեի վրա: Բավականին հետաքրքիր բյուջե դուրս եկավ, հավասարակշռված»,- ասել է Գիորգի Գախարիան:
Ըստ Գիորգի Գախարիայի, 2020 թվականի պետական բյուջեով պետական գերատեսչությունները վերահսկելու են ընթացիկ ծախսերը: