Մեր տարածքները դեռևս բռնազավթված են և պետք է հիշել, որ անկախության և ազատության համար պայքարն շարունակվում է. Գիորգի Գախարիա
Մեր տարածքները դեռևս բռնազավթված են և պետք է հիշել, որ անկախության և ազատության համար պայքարն շարունակվում է. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, դիմել է խորհրդարանում յունկերներին նվիրված միջոցառմանը ներկաներին:

Գախարիայի խոսքով, այսօր նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցում երիտասարդ վրացիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին երկրի ազատության և անկախության համար:

«Առաջին հերթին, իհարկե, ես ողջունում եմ զոհված յունկերների ընտանիքների ներկայացուցիչներին: Ինչից էլ մենք չխոսենք, դա նրանց համար ամենամեծ ողբերգությունն է: Իհարկե, ես ողջունում եմ տիկին նախագահին, պարոն խորհրդարանի նախագահին, ողջունում եմ ձեզ պարոն նախարար: Դժվար է ավելացնել այն ամենին, ինչ արդեն ասվել է, բայց այսօր, 99 տարի անց, մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում երիտասարդ վրացիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին երկրի ազատության և անկախության համար: Չնայած այն բանին, որ փետրվարի 25-ին կարմիր բանակը կարողացավ վերջնականապես բռնազավթել Վրաստանը, այդ պայքարը շարունակվում է: Երբ մենք խոսում ենք երիտասարդ յունկերների հիշատակի մասին, մենք պետք է հիշենք նաև նրանցից հետո իրենց կյանքերը զոհաբերած մեր հերոսներին:

Գիորգի Գախարիան ծաղկեպսակ է դրել 1921 թվականի փետրվարին, Կոջոր-Տաբախմելայում զոհված յունկերների հուշահամալիրում: Կառավարության ղեկավարը, նախագահի, խորհրդարանի խոսնակի և պաշտպանության նախարարի հետ միասին, մասնակցել է նաև խորհրդարանում գտնվող հայտնության մատուռում անց կացված հոգեհանգստյան արարողությանը: