Մեր սկզբունքային դիրքորոշումն է ՝ չխառնվել Վրաստանի ներքին գործերին. Ուկրաինայի ԱԳ նախարարություն
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն է տարածել, Վրաստանի ժամանակավոր ներկայացուցիչ Սանդրո Թոփուրիային գերատեսչություն կանչելու վերաբերյալ:
«Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրո Թոփուրիան հրավիրվեց արտաքին գործերի նախարարություն: Դիվանագետը մեզ տեղեկացրեց Վրաստանում Սաակաշվիլիի կալանավորման հանգամանքների, Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածների մասին, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել:
Ուկրաինական կողմն ընդգծեց Սաակաշվիլիի օրինական իրավունքների լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը, դիմեց վրացական կողմին `թույլ տալու Ուկրաինայի հյուպատոսին իրավական և հյուպատոսական օգնություն ցուցաբերել նրան:
Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Ուկրաինայի սկզբունքային դիրքորոշումը Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ»,-ասվում է Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել գերատեսչության խոսնակ Օլեգ Նիկոլենկոյի անունից: