Մեր պատրիարքին մաղթում եմ երկարակեցություն և առողջություն՝ ի շահ Վրաստանի, մեծ է պատրիարքի վաստակը մեր եկեղեցու և երկրի առջև. Կախա Կալաձե
Մեր պատրիարքին մաղթում եմ երկարակեցություն և առողջություն՝ ի շահ Վրաստանի, մեծ է պատրիարքի վաստակը մեր եկեղեցու և երկրի առջև. Կախա Կալաձե

Մեծ է պատրիարքի վաստակը մեր եկեղեցու և երկրի առջև։ Նրա լիազորությունները դուրս են գալիս Վրաստանի սահմաններից,- գրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սոցցանցում՝ Իլիա Երկրորդի գահակալության 44-ամյակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին գահակալության 44-րդ տարեդարձը։

Մեծ է Վեհափառ Հայրապետի վաստակը մեր եկեղեցու և երկրի առջև։ Նրա լիազորությունները տարածվում են Վրաստանի սահմաններից դուրս։ Նա համբերության, խոնարհության, բարության ու սիրո օրինակ է ողջ ժողովրդի համար։
Մեր պատրիարքին մաղթում եմ երկարակեցություն և առողջություն՝ ի շահ Վրաստանի»,- գրել է Կախա Կալաձեն։