Մեր պարտքն է, լսել Թեա Ծուլուկիանիին. Իրակլի Կոբախիձե
Կառավարությունում կադրային փոփոխությունները վարչապետի պարտականությունն է, համապատասխանաբար, մենք պետք է լսենք, թե ինչ կասի վարչապետն այս հարցի առնչությամբ,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հնարավոր հրաժարականի հարցը մեկնաբանելիս:
Նրա խոսքով, նշված հարցի առնչությամբ թիմում դեռևս խոսակցություն չի եղել:
Հարցին, արդյոք Ծուլուկիանիի հայտարարությունը ուլտիմատով լեզվով է խոսել, Իրակլի Կոբախիձեն խուսափում է մեկնաբանությունից:
«Այնտեղից ելնելով, որ մանրամասն տեղեկություն չունեմ, կխուսափեմ այս հարցի մասին մեկնաբանություն անելուց: Թեա Ծուլուկիանին մեր թիմի շատ արժեքավոր անդամ է, նա նախարար է 2012 թվականից, համապատասխանաբար բնական է, մեր պարտքն է, նրան լսել և իհարկե, այսպիսի ռեժիմով վարել գործընթացը: Հավանաբար, առաջին հերթին հաղորդակցություն կլինի վարչապետի և նախարարի միջև, քանի որ մեկ անգամ ևս կրկնեմ, սա վարչապետի որոշելու հարցն է»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, եթե կառավարությունը նախաձեռնի վերակազմավորում, խորհրդարանը կքննարկի այդ հարցը: