Մեր որոշ գործընկերներ մեծ ջանքեր են գործադրում Եվրախորհրդարանի անդամներին թերի և կողմնակալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչը ծառայում է նեղ կուսակցական շահերին. Մակա Բոճորիշվիլի
Խորհրդարանի Եվրոպային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին ամփոփել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող՝ Սվեն Միքսերի փետրվարի 2-3-ը այցը Վրաստան:
Նրա խոսքով, Սվեն Միքսերը հանդիպել է Վրաստանի նախագահի և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ և նրանցից անձամբ լսել Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման ընթացքի մասին, որի հիման վրա նա պատրաստելու է զեկույց:
Նրա խոսքով, Վրաստանի և Եվրախորհրդարանի համագործակցության պատմության մեջ առաջին անգամ Եվրախորհրդարանի անդամը մասնակցել է Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի նիստին։
«Մեր հրավերով Սվեն Միքսերը դիմեց Վրաստանի խորհրդարանի անդամներին, Եվրոպային ինտեգրման և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում, և մենք բացառիկ հնարավորություն ունեցանք նրա հետ կիսելու մեր դիրքորոշումները և լսելու նրա պատասխանները մեր հարցերին։ Հանդիպում է կայացել նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ։ Ամենակարևորը՝ Սվեն Միքսերն այցելել է օկուպացիոն գիծ և անձամբ ծանոթացել Ռուսաստանի կողմից վրացական տարածքների բռնազավթման ծանր հետևանքներին։ Այս ամենը կարևոր ուղերձ է Վրաստանի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները», – ասել է Մակա Բոճորիշվիլին։
Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցողը կրկնել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր եվրոպական ընտրությանը ամուր աջակցության ուղերձը։
«Հաշվի առնելով, որ մեր եվրոպացի գործընկերների հետ մենք պետք է խոսենք Եվրամիությանը ինտեգրման մասին ամենադժվար ժամանակաշրջանում, նրանցից յուրաքանչյուրի անկեղծ աջակցությունը մեծ նշանակություն ունի Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Հատկապես այն պայմաններում, երբ մեր որոշ գործընկերներ մեծ ջանքեր են գործադրում Եվրախորհրդարանի անդամներին թերի և կողմնակալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչը միտված է միայն երկրի հեղինակությունը արատավորելուն և ծառայում է նեղ կուսակցական շահերին»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։