Մեր նպատակն է կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը Թուրքիայում. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Մեր նպատակն է կազմակերպել նախագահ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Թուրքիայում,- այս մասին նախարարների կաբինետի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահն իր ելույթի ժամանակ անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի թեմային։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է իր ջանքերը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
«Մեր նպատակն է նախագահ Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպել Թուրքիայում՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար», – ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է հացահատիկային միջանցքի կարևորությունը ողջ աշխարհի համար՝ նշելով, որ սևծովյան նավահանգիստներից մատակարարումների վերսկսման պատճառով երկրագնդի բնակչության գրեթե 30 տոկոսը կրկին մուտք է ստացել այս տարածաշրջանից սննդամթերքին։