Մենք ամեն ինչ անում ենք, որ 7-րդից 12-րդ դասարանի աշակերտներին նույնպես վերադարձնենք դպրոցական տարածք, դա կախված է համավարակաբանական իրավիճակից,- այս մասին Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ
Նրա խոսքով, առաջինից վեցերրորդ դասարանների աշակերտներն արդեն դպրոցական տարածքում են, սակայն նշել է, որ կորոնավիրուսի պատճառով ծնողները հնարավորություն ունեն երեխաներին տեղափոխեն հեռավար ուսուցման ռեժիմի:
«Ես ցանկանում եմ հասարակությանը հիշեցնել, որ կրթության նախարարությունը հասարակությանը առաջարկել է առցանց մեթոդը շարունակել զուգահեռաբար: 1-6-րդ դասարանների աշակերտները գտնվում են դպրոցական տարածքում, սակայն եթե կոնկրետ ընտանիք, աշակերտների ծնողներ կընտրեն առցանց ռեժիմը, դա կարող են անել ցանկացած պահին: Այսինքն ՝ այս երկու գործընթացները զուգահեռ են տեղի ունենում, հետևաբար, դա շատ ճկուն համակարգ է և յուրաքանչյուր ընտանիք ընտրություն կատարելու հնարավորություն ունի:
Ինչ վերաբերում է 7-12-րդ դասարանների աշակերտների դպրոցական տարածք վերադառնալուն, մենք ամեն ինչ անում ենք, որ դա իրականանա: Ակնհայտ է, որ դա կախված է համավարակաբանական իրավիճակից: Մեր նպատակն է, որ դա տեղի ունենա այս կիսամյակում: Իհարկե, մենք նախօրոք հասարակությանը կտեղեկացնենք կոնկրետ օրվա մասին: Դա կախված է միայն համավարակաբանական իրավիճակից: Օգտվելով առիթից ցանկանում եմ հասարակությանը խնդրել, որ մենք պետք է խստորեն հետևենք բժշկական ոլորտի հանձնարարականներին, որպեսզի մեր երեխաները կարողանան ուսման գործընթացը շարունակել դասարաններում»,- ասել է Միխեիլ Չխենկելին: