Մեր մեծ ցանկությունն է մինչև տարեվերջ սկսել Հորդանանում վրացական մշակութային կենտրոնի շինարարությունը. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, Հորդանանում՝ Վրաստանին հանձնված հողատարածքի վրա վրացական մշակութային կենտրոնի նախագծի շուրջ, ընթացիկ շաբաթ տեղի կունենա հանձնաժողովի առաջին նիստը:
Իրակլի Ղարիբաշվիլին գտնում է, որ նախագծի աշխատանքները կավարտվեն մի քանի ամսից, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել մինչև տարեվերջ։
«Ուզում եմ սկսել Հորդանան այցից։ Քաղաքացիներին ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այս ծրագիրը հաջողությամբ ավարտվել է, մեզ գետին շատ մոտ՝ 10 մետր հեռավորության վրա հողատարածք են հատկացրել, և մենք սկսելու ենք ակտիվ աշխատել։ Ինչպես գիտեք, մենք արդեն ստեղծել ենք հանձնաժողով, որի կազմում կլինեն պատրիարքարանի ներկայացուցիչներ։ Ուզում եմ այս շաբաթ հավաքվել, անցկացնել առաջին հանդիպումը, սկսել աշխատել կոնցեպտի, դիզայնի վրա։ Հենց որ լինի հայեցակարգ, նախագիծ, ակտիվ աշխատանք կսկսվի։ Մենք ակնկալում ենք, որ կոնցեպտի աշխատանքները կավարտվեն մի քանի ամսից, և ցանկանում ենք մինչև տարեվերջ այնտեղ սկսել աշխատանքները: Սա մեր ծրագիրն է, և մենք պետք է պարբերաբար այդ մասին տեղեկատվություն տրամադրենք մեր քաղաքացիներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Վրաստանը պաշտոնապես հողատարածք ստացավ Հորդանանում, որտեղ կկառուցվի վրացական մշակութային կենտրոն։ Կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Հորդանան գետի մոտ՝ Փրկչի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը Վրաստանին հանձնելու պաշտոնական արարողությանը։