Մեր մաքսային ծառայության աշխատակիցները աշխատում են 24 ժամ, սա շատ արժեքավոր է, մենք տեսնում ենք դա և շնորհակալություն հայտնում նրանց. Գիորգի Գախարիա
Մեր մաքսային ծառայության աշխատակիցները աշխատում են 24 ժամ, սա շատ արժեքավոր է, մենք տեսնում ենք դա և շնորհակալություն հայտնում նրանց. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, մաքսայինի օրվա կապակցությամբ շնորհակալություն է հայտնել վրացի մաքսայիններին:

«Այսօր, ամբողջ աշխարհում նշում են մաքսայինի օրը: Ինչպես գիտեք, Վրաստանի մաքսային ծառայությունը,  համավարակի տարածման առաջին իսկ օրվանից, դա մոտ մեկ տարի առաջ էր, ակտիվորեն ներգրավված էր: Բացի Վրաստանի տնտեսական սահմանների պաշտպանությունից, նրանք օգնում էին մեր քաղաքացիներին և մեր երկրի այցելուներին, ինչպես նաև ջանքեր չեն խնայել մեր երկրի տնտեսությունը համավարակի ժամանակ կանգուն պահելու համար: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մաքսային ծառայության աշխատակիցների գործունեությունը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական զարգացման համար:

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր մաքսային աշխատակիցներն աշխատում են օրական 24 ժամ, և դա չափազանց արժեքավոր և չափազանց կարևոր գործողություն է երկրի տնտեսական զարգացման, երկրի տնտեսական սահմանների պաշտպանության և երկրի արագ տնտեսական զարգացման համար: Մենք տեսնում ենք, գնահատում և շնորհակալություն հայտնում նրանց»,- ասել է վարչապետը: