Մեր կուսակցության դուռը բաց է բոլորի համար, ով կարող է աչք ուղղել ճշմարտությանը, ունի համառություն, արտահայտել այս ճշմպարտությունը. Գիորգի Գախարիա
Ես ուզում եմ դիմել Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ու ասել, որ մեր կուսակցության դուռը բաց է ձեզանից յուրաքանչյուրի համար,- այս մասին «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր ժողովի ժամանակ հայտարարել է Գիորգի Գախարիան։
«Մեր կուսակցության դուռը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կարող են աչք ուղղել ճշմարտությանը, ովքեր համարձակություն ունեն խոսել ճշմարտությունն ու ճանաչել դա երկրի, քաղաքացիների առջև, և ովքեր ունեն ուժ, ոչ թե ուրիշների կողմ ձեռք ուղղելով, այլ ամեն օրյա գործողություններով, ստանձնել պատասխանատվություն, ծառայել պետությանը։ Պետությանը, որը պետք է պաշտպանի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, և պետությանը, որն այսօր պետք է պաշտպանի մեր հայրենիքը հսկայական մարտահրավերների դարաշրջանում։
Ես ուզում եմ ձեզ ասել, որ «Հանուն Վրաստանի» թիմը դուք եք, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացին: Ես ուզում եմ ձեզ ասել, որ մեզ հետ աշխատելը և մեր կողքին լինելը հաջողության գրավական է և մեծ պատիվ կլինի մեզ համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր մեր քաղաքացուն, որ տալիս է մեզ դրա հնարավորությունը, և մեզ համար նշանակություն չունի, թե որտեղ ենք մենք ծառայելու մեր երկրին, իշխանությունում, ընդդիմությունում, թե մի այլ տեղ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան։