Մեր հիմնական խնդիրն էր արժանի կերպով հողին հանձնեինք սպանված հերոսին, այժմ մեր հիմնական խնդիրն է հետաքննությունը
Մեր հիմնական խնդիրն էր արժանի կերպով հողին հանձնեինք սպանված քաղաքացուն, հերոսին, այժմ մեր հիմնական խնդիրն է հետաքննությունը,- այս մեկնաբանությունն արել է Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան Ծիլկանիում՝ որտեղ նա ցավակցել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին:
Ինչպես նշել է ՆԳ նախարարը, այս փուլում կարևոր են փորձաքննության տվյալները, որից հետո հետաքննությունը կանցնի ակտիվ փուլ:
ՆԳ նախարարի խոսքով, կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի այս ողբերգությունից հետո աջակցի ընտանիքին:
Արչիլ Տատունաշվիլուն կհուղարկավորեն Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:
Տատունաշվիլու դին բռնազավթված Ցխինվալիից գրեթե մեկ ամիս հետո, մարտի 20-ին, տեղափոխել էին Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք:
Տատունաշվիլուն կհուղարկավորեն զինվորական պատվով, մարտի 24-ին: