Մեր հիմնական խնդիրը կուսակցության միասնության ուժեղացումն է. Արչիլ Թալակվաձե
Մեր հիմնական խնդիրը կուսակցության միասնության ուժեղացումն է. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ թալակվաձեն չի կոնկրետացնում, թե երբ է տեղի ունենալու խորհրդարանային մեծամասնության նիստը:

Նրա խոսքերով նշված հարցի շուրջ արդեն ընթանում են կոնսուլտացիաներ:

«Շատ մեծ սպասումներ է առաջացրել այս հանդիպումը մամուլի ներկայացուցիչների համար: Կուսակցության ներսում ընթանում են կոնսուլտացիաներ և մեծամասնության նիստը լինելու է որոշակի ամփոփում այն ներկուսակցական կոնսուլտացիաներինը, որը մենք ունենք ընթացիկ հարցերի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը, ես անձամբ և մեծամասնության լիդերները անելու ենք հնարավորինս, որ այս բանակցությունները լինեն արդյունավետ, ինչպես նաև ավարտվեն այն թեմաները, որոնց շուրջ առաջացել են անհամաձայնություններ»,-հայտարարել է Թալակվաձեն:

Նրա խոսքերով այժմ հիմնական խնդիրը կուսակցության միասնության ուժեղացումն է:

Նշենք, որ խորհրդարանային մեծամասնության նիստը պետք է կայանար մի քանի օր առաջ, սակայն այն հետաձգվեց: