Մեր հիմնական սկզբունքը լինելու է գործի ժամանակին, արդյունավետ կատարումը, բարեխղճությունը և կարգապահությունը. Գիորգի Գախարիա
Մեր հիմնական սկզբունքը լինելու է գործի ժամանակին, արդյունավետ կատարումը, բարեխղճությունը և կարգապահությունը,-այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի գախարիան հայտարարել է կառավարության նիստին, որը նրա գլխավորությամբ այսօր անց է կացվել առաջին անգամ:
Նրա խոսքով, բոլորը միասին պետք է հոգ տանեն երիտասարդների, երեխաների և տարեցների համար:
«Ցանկանում եմ նշել, որ համաձայնվել ենք, որ մեր հիմնական սկզբունքը լինելու է գործի ժամանակին, արդյունավետ կատարումը, բարեխղճությունը և կարգապահությունը: Մենք առավելագույնս բաց ենք լինելու մեր քաղաքացիների համար, բիզնեսի համար: Բոլորս միասին առաջին հերթին պետք է հոգ տանենք երիտասարդների, երեխաների և տարեցների համար: Շնորհավորում եմ մեր առաջին հավաքի կապակցությամբ և մաղթում հաջողություններ»,-հայտարարել է Գիորգի Գախարիան: