Մեր հանձնարարականն է, որ չորրորդ դասարանից բարձր աշակերտները կրեն շնչադիմակ. Ամիրան Գամղրելիձե
Մեր հանձնարարականն է, որ չորրորդ դասարանից բարձր աշակերտները կրեն շնչադիմակ. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, հասարակական տրանսպորտում շնչադիմակ կրելու վերահսկողությունը պետք է խստացվի:

Միևնույն ժամանակ, ինչպես Գամղրելիձեն հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի «Օրվա թեմա» հաղորդման ժամանակ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս չորրորդ դասարանից բարձր աշակերտները կրեն շնչադիմակներ:

«Ոչ մեկին չպետք է թույլատրվի առանց շնչադիմակ մտնել ավտոբուս, երթուղային տաքսի կամ մետրո: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք հեռավարությունը: Ավտոբուսները կամ մետրոյի վագոնները չպետք է մարդաշատ լինեն: Մենք այսօր ներքին խորհրդակցություն ունեցանք Հիվանդությունների վերահսկման կենտրոնում, և իմ առաջարկությունն այն է, որ անհրաժեշտ լինի հինգերորդ դասարանից աշակերտները կրեն շնչադիմակներ: Իսկ առաջինից չորրորդ դասարանի աշակերտների համար խորհուրդ է տրվում և ծնողին պետք է բացատրել», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: