Մեր և Ռուսաստանի միջև կան բազմաթիվ հարցեր, որտեղ մեր դիրոքորոշումները չեն համընկնում, այդ թվում Վրաստանի հարցում
Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը արձագանքել է Ռուսաստանի դեմ պաշտոնական Լոնդոնի դիրքորոշմանը և նրան հայտնում համերաշխություն:
Ինչպես նա հայտնել է Առաջին ալիքին, նշված հարցում Եվրամիությունը համերաշխ է Մեծ Բրիտանիայի նկատմամբ:
«Այս հարցում Եվրամիությունը լիովին համերաշխ է Մեծ Բրիտանիայի նկատմամբ: Նախօրեին մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք նաև հանրային ձևով: Մեր և Ռուսաստանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ուղղություններ, որտեղ մեր դիրոքորոշումները չեն համընկնում, այդ թվում բազմաթիվ հարց կապված է Վրաստանի հետ»,- հայտարարել է Յանոշ Հերմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությամբ, Բրիտանիան Ռուսաստանի գերագույն իշխանության հետ խզում է բոլոր շակարդակի հարաբերությունները: