Մեր ցուցակում կան մարդիկ, ովքեր ինձ նախկինում խիստ քննադատում էր, սակայն մոռացել ենք հին ժամանակները, քանի որ իսկապես ընդհանուր ուժերի միասնության ժամանակն է. Միխեիլ Սաակաշվիլի

23:01, 01.10.2020

Միացյալ ընդդիմության ցուցակը, որոշ չափով դաշինքային ցուցակ է, որովհետև բոլորովին այլ ուժերով, տարբեր ծագմամբ մարդիկ ուժ գտան միասին կանգնելու, որ Վրաստանը դուրս բերեն ճգնաժամից և արագ առաջ տանեն,- այս մասին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է հրապարակած տեսանյութում:

Նրա խոսքով, ընտրական ցուցակը, որը միասնական ընդիմությունը ներկայացրել է «ազգային շարժման» հետ միասին, լավագույնն է:

«Այսօր միացյալ ընդդիմությունը, «ազգային շարժման» հետ միասին, ներկայացրել է իր ընտրացուցակը համամասնական մանդատների համար, և սա իսկապես, իմ հիշողության մեջ, լավագույն ընտրական ցուցակն է, որը երբևէ որևէ մեկը ներկայացրել է Վրաստանում: Դա տարբեր դարաշրջանների, հաջող փորձի, մասնագետների, երիտասարդության, էներգիայի, հայրենասիրության և այն ամենի ամփոփումն է, որն այժմ անհրաժեշտ է Վրաստանը ճահճից դուրս բերելու համար: Ցուցակի առաջին տեղում է Բուբա Կիկաբիձեն, մարդ, որը երբեք չի վաճառվել ոչ օլիգարխին, ոչ օլիգարխի հովանավորին, քանի որ նրան առաջարկել են միլիոնավոր դոլարներ վճարել, որ գոնե մեկ անգամ երգեր Ռուսաստանում ՝ Ռուսաստանի կառավարության համար: Նա միշտ դիմակայել է այս գայթակղությանը և շատ բարձր պահել իր արժանապատվությունը, ընդ որում, նրա բազմաթիվ հարցազրույցները հաճախ են քննվում Եվրասիայի ընդարձակ տարածքում, քանի որ նա աշխարհի ամենահայտնի վրացիներից մեկն է: Ցուցակում է նաև Նոնա Մամուլաշվիլին, նա շատ հզոր քաղաքագետ է, տնտեսագետ, Սորբոնի համալսարանի գիտությունների դոկտոր, բոլորովին նոր մարդ է վրացական քաղաքականության մեջ, որը նախկինում ոչ մի կուսակցությունում չի եղել, այդպիսի մարդիկ միանում են «ազգային շարժմանը»: Ահա Մանուչար Կվիրկվելիան, ով Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Վրաստանը ռմբակոծվում էր, նվաճել է ոսկե մեդալ, եզրափակչում հաղթելով ռուս մրցակցին», – ասել է  Սաակաշվիլին:

Նրա խոսքով, «գործնականում ցուցակը նախատեսված է հաղթանակի համար»:

Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ, ընտրացուցակում կան գործարարներ, որոնք շատ բաներում իր հետ համաձայն չեն եղել, սակայն հիմա մոռացել են իրենց բողոքների մասին:

«Ցուցակում կան նաև բիզնեսի ներկայացուցիչներ, նրանք, ովքեր շատ բաներ են ստեղծել Վրաստանում, օրինակ ՝ Ցեզար Չոչելին, որը Վրաստանում ստեղծել է անհավանական նոր բիզնեսներ: Նաև Կախա Օքրիաշվիլին, որի հետ ես հաճախ չէի համաձայնվում, սակայն չեմ կարող չհիանալ, թե ինչպես ամուր է կանգնել օլիգարխի ու նրա ռեժիմի դեմ, երբ ուղղակի սպառնացել են ճնշումներով և ասել: Ինչպե՞ս չհարգել այս դիրքը:Մեր ցուցակում կան մարդիկ, ովքեր ինձ նախկինում խիստ քննադատում էր, սակայն մոռացել ենք հին ժամանակները, քանի որ իսկապես ընդհանուր ուժերի միասնության ժամանակն է: Միացյալ ընդդիմության ցուցակը, որոշ չափով դաշինքային ցուցակ է, որովհետև բոլորովին այլ ուժերով, տարբեր ծագմամբ մարդիկ ուժ գտան միասին կանգնելու, որ Վրաստանը դուրս բերեն ճգնաժամից և արագ առաջ տանեն: Վրաստանը հոկտեմբերի 31-ից կսկսի հաշվել նոր ժամանակներ»,- ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ