Մեր բանկային սեկտորը 24%-անոց շահույթով աշխարհի թոփ տասնյակում է. Մերաբ Ջանիաշվիլի
Իհարկե, փոքր և միջին բիզնեսի, հատկապես սթարթափի վարկ տալիս՝ ռիսկերը բավականին բարձր են, քան խոշոր, կայուն բիզնեսին վարկ տրամադրելիս, սակայն իմ կարծիքով, բանկերի կողմից այս ռիսկերը բացարձակապես ուռճացված են և երկրում առկա վիճակին չեն համապատասխանում,- այս մասին Առաջին ալիքի տնտեսական վերլուծաբան Մերաբ Ջանիաշվիլին հայտարարել է Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Մեր բանկային սեկտորը 24%-անոց շահույթով աշխարհի թոփ տասնյակում է: Եթե որևէ մեկը ասի, որ Վրաստանում ռիսկերն այնքանով բարձր են, որ ռիսկի տեսանկյունից Վրաստանն աշխարհում վերջին քսանյակում է, հավաստիացնում եմ, շատ հեշտ կարող եմ թվարկել 50 երկիր, որտեղ տնտեսությունում ավելի բարդ է իրավիճակը»,- հաայտարարել է Ջանիաշվիլին: