Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «Մեր բանակը» նախագիծը թարմացվել է նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ մեկտեղ:
Այս տարի նախագծի մասշտաբները մեծացել են և 2023-2024 թվականներին այն կընդգրկի Վրաստանի 1024 պետական, 119 մասնավոր դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն։
Զինվորական անձնակազմն այցելել է Թբիլիսիի 221-րդ հանրակրթական դպրոց և բարձր դասարանների աշակերտներին զեկուցել պաշտպանական ուժերի մասին։ Նախագծի շրջանակներում զինծառայողները աշակերտների հետ զրուցել են Վրաստանի ռազմական պատմության, զինվորի մասնագիտության, պաշտպանության նոր օրենսգրքի, Վրաստանի պաշտպանության ուժերի առաջնահերթությունների ու նպատակների մասին։ Աշակերտները տեղեկություններ ստացան նաև Վրաստանի
ազգային հերոսների մասին: Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ռեժիմով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։