Մեր ազգն իր մտածողությամբ՝ իդեալիստ է. Եպիսկոպոս Շիո
Մեր ազգն իր մտածողությամբ՝ իդեալիստ է. Եպիսկոպոս Շիո

Վրաստանի եկեղեցու ավտոկեֆալիայի գլխավոր պայմաններից մեկը եկեղեցու և ազգի զարգացումն է,- այս մասին հայտարարել է պատրիարքի գահակից եպիսկոպոս Շիոն՝ «Կրոնը և հանրային կյանքը» միջազգային կոնֆերանսին ելույթ ունենալիս:

Պատրիարքի գահակից Շիոյի խոսքով, այսօրվա հետմոդեռն փիլիսոփայության գլխավոր թեզերից է հիերարխիայից հրաժարվելը, քանի որ դա համարվում է որոշակի դիկտատուրա:

«Մեր ազգն իր մտածողությամբ իդեալիստ է: Մեզ համար առաջնային գաղափարն է»,- հայտարարել է եպիսկոպոս Շիոն:

Նրա խոսքով, մեր պետությունը և ազգը ձևավորվել են որպես քրիստոնեական արժեքներ կրող ազգ և այն հայրենակիցները, ովքեր քրիստոնյաներ չեն, նրանց մտածողությունը ևս հիմնված է ավանդական արժեքների վրա: