Մեր ապագա սերունդը մեծանում է Շինդիսի հերոսների պատմության վրա, ես խոնարհվում եմ նրանց առջև. Շալվա Պապուաշվիլի

Մեր ապագա սերունդը մեծանում է Շինդիսի հերոսների պատմության վրա,- այս մասին Շինդիսիի ճակատամարտի 14-ամյակի կապակցությամբ, սոցիալական ցանցում գրել է՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

«Մեր ապագա սերունդը մեծանում է Շինդիսի հերոսների պատմությամբ։ Հայրենիքի հանդեպ նրանց սերն ու անձնազոհությունը մեր երկրի ուժն է։ Ես խոնարհվում եմ նրանց առաջ։ Փառք և հավերժ հիշատակ հերոսներին»,- գրել է Պապուաշվիլին։

Այսօր 14 տարի է անցել Շինդիսիի ճակատամարտից։ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով՝ Շինդիսիի հերոսների հուշարձանի բացումը նախատեսվում է սեպտեմբերին, իսկ թանգարանի շինարարությունը շուտով կսկսվի։