Մեր անկեղծ ուղերձը այսօր հետևյալն է՝ ԱՄՆ-ը աջակցում են Վրաստանին և այս աջակցությունը շարունակվելու է. Մայք Պոմպեո
Մեր անկեղծ ուղերձը այսօր հետևյալն է՝ ԱՄՆ-ը աջակցում են Վրաստանին և այս աջակցությունը շարունակվելու է. Մայք Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկեղծ ուղերձը հետևյալն է՝ ԱՄՆ-ը աջակցում են Վրաստանին, այս աջակցությունը անխափան է և շարունակական,-այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո:

ԱՄՆ-ի պետքարտուղարը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ:

«Ինչպես անցած տարի հուլիսին, Թբիլիսիում հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը, մենք ձեզ հետ ենք, հպարտանում ենք այս ընկերությամբ և ռազմավարական համագործակցությամբ ձեր ժողովրդի հետ: ՈՒրախ եմ, որ այսօր անց ենք կացնում Ամերիկա-Վրաստան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 7-րդ նստաշրջանը: Այս տարին նշանակալից է նաև այն առումով, որ 2018 թվականին  լրանում է Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժելու 10 տարին: Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում են Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթումը: Ռուսաստանի բռնի ուժով ներխուժումը Վրաստան, միջազգային խաղաղության և անվտանգության խախտում է, որը դեմ է ՄԱԿ-ի և Հելսինկիի դրույթներին: Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքները՝ Աբխազիան և Հարավային Օսիան, Վրաստանի անբաժանելի մասն են»,-հայտարարել է Պոմպեոն:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությամբ, Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի կրակի դադարեցման մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դուրս բերի զորքերը մինչ հակամարտությունը գոյություն ունեցող դիրքեր, ինչպես նաև չեղարկի Վրաստանի տարածաշրջաններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախ տարածքներ ճանաչելու որոշումը»,-հայտարարել է Պոմպեոն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին: