Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, չենք ճանաչում Աբխազիայի տարածաշրջանում անցկացված այսպես կոչված ընտրությունները. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, չենք ճանաչում Աբխազիայի տարածաշրջանում անցկացված այսպես կոչված ընտրությունները. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չենք ճանաչում Վրաստանի՝ Աբխազիայի տարածաշրջանում անցկացված այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները,- այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր է համարում աբխազական հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունը։

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում 2022 թվականի մարտի 12-ի, Վրաստանի՝ Աբխազիայի տարածաշրջանում անցկացված այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև դրանց արդյունքները։ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարևոր է համարում աբխազական հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան», – ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։