Մենք ուզում ենք մտնել Եվրամիություն, իսկ ընդդիմությունն ուզում է իշխանության գալ, երբ նպատակներն այլ են, դժվար է համաձայնության գալ. Գուրամ Մաճարաշվիլի
Մենք ուզում ենք մտնել Եվրամիություն, իսկ ընդդիմությունն ուզում է իշխանության գալ, երբ նպատակներն այլ են, դժվար է համաձայնության գալ. Գուրամ Մաճարաշվիլի

Մենք ուզում ենք մտնել Եվրամիություն, ընդդիմությունն ուզում է իշխանության գալ։ Մենք ցանկանում ենք ծրագիր, որը Վրաստանին կբերի Եվրամիություն, նրանք ցանկանում են ծրագիր, որը նրանց կբերի իշխանության,- այս մասին հայտարարել է խորհրդարանի ընթացակարգային հարցերի  հանձնաժողովի փոխնախագահ Գուրամ Մաճարաշվիլին։

Նրա խոսքով, երբ ընդդիմության և իշխող թիմի դիրքորոշումները տարբեր են, համաձայնությունը դժվար է։

«Խնդիրն այն է, որ մենք տարբեր նպատակներ ունենք։ Մենք ուզում ենք մտնել Եվրամիություն, ընդդիմությունն ուզում է իշխանության գալ։ Մենք ուզում ենք ծրագիր, որը Վրաստանին կբերի Եվրամիություն, նրանք ուզում են այնպիսի ծրագիր, որն իրենց կբերի իշխանության: Սա տարբերություն է, և երբ նպատակները տարբեր են, համաձայնությունը դժվար է: Նրանց հայտարարություններն այն էին, որ «Վրացական երազանքը» չի կատարի Եվրահանձնաժողովի պահանջները և հայտարարեցին, որ մարդիկ կգան հանրահավաքին, բայց երբ տեսան, որ մենք սկսել ենք իրականացնել 12 կետից բաղկացած ծրագիրը, հանրությանը ասացին, որ սա ոչ այն ծրագիրը, որը դուք մտածում եք, և մենք կստեղծենք ծրագիր, որը կբերի մեզ իշխանության: Հանրահավաքին եկած հասարակությունը ակնկալում էր տեսնել Եվրոպա մտնելու ծրագիր, բայց տեսավ, թե ինչպես են իշխանության գալու ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները, դրա համար էլ ստացան իրենց ստացած արդյունքը»,- ասել է Գուրամ Մաճարաշվիլին։