Մենք ուշադիր հետևում ենք բոլոր մեկնաբանություններին, որոնք արվում են մինչ ընտրությունները. Լուիզա Վինտոն
Մենք ուշադիր հետևում ենք բոլոր մեկնաբանություններին, որոնք արվում են մինչ ընտրությունները. Լուիզա Վինտոն

Վրաստանում ՄԱԿ-ի դեսպան Լուիզա Վինտոնը հայտարարում է, որ ուշադիր հետևում է բոլոր մեկնաբանություններին, որոնք արվում են մինչ ընտրությունները:

«Առաջին փուլի ընթացքի ժամանակ շատ ակտիվ և ժողովրդավարական միջավայր էր: ՈՒշադիր հետևում ենք բոլոր մեկնաբանություններին, որոնք արվում են մինչ ընտրությունները, այդ թվում ուսումնասիրում ենք քաղաքացիական հասարակության դիտողությունները:

Առաջին տուրի հետ կապված քաղաքացիական հասարակության դիտողությունները կապված էին վարչական ռեսուրսի օգտագործման հետ: Հույս ունենք, որ երկրորդ փուլը տեղի կունենա ավելի լավ պայմաններում: Մենք ուշադիր հետևում ենք»,-հայտարարել է Լուիզա Վինտոնը: