Մենք շարունակում ենք պայքարը արդարության, բոլոր զոհերի, այն 12 վրացիների համար, որոնք զոհվեցին. Հոլանդացի լրագրող Ժերոեն Ակերմանս
Մենք շարունակում ենք պայքարը արդարության, բոլոր զոհերի, այն 12 վրացիների համար, որոնք զոհվեցին. Հոլանդացի լրագրող Ժերոեն Ակերմանս

Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ» գործով վերջին լսմանը ներկա է գտնվել 2008 թվականի օգոստոսի 12-ին Գորիի կենտրոնում «Իսկանդերի» պայթյունի հետևանքով փրկված հոլանդացի լրագրող Ժերոեն Ակերմանսը:

Ժերոեն Ակերմանսը հատուկ Ստրասբուրգ էր ժամանել այսօր լսման համար: Նա նիստին լսել է ինչպես Վրաստանի պետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների կողմից ներկայացված դիրքորոշումները և փաստարկները:

«Անկեղծորեն զարմացած եմ Ռուսաստանի պատվիրակության ելույթից: Սպասում էի, որ այդ փաստը չէին հերքի, սակայն նրանք կրկին հերքում են «Իսկանդերով» հարձակումը: Ուստի մենք շարունակում ենք պայքարը արդարության, բոլոր զոհերի, այն 12 վրացիների համար, որոնք զոհվեցին այն հրապարակում: Մենք կպայքարենք արդարության համար»,- հայտարարել է Ժերոեն Ակերմանսը:

Ստրասբուրգում այսօր անցկացված վերջին լսմանը Վրաստանի պետության բրիտանացի փաստաբան Բեն Էմերսոնը խոսել է Ռուսաստանի կողմից Գորիում «Իսկանդերի» տիպի հրթիռի կիրառման և Վրաստանի ապացույցների մասին:

«Մարտական գործողությունների ժամանակ և հրադադարից հետո, Ռուսաստանի զիված ուժերը անջատողականների և Ռուսաստանի կողմից վերահսկվող այլ անօրեն խմբավորումների հետ միասին ներխուժել են վրացական գյուղեր: Այդ ժամանակ բնակչության մի մասը տարհանված էր, իսկ մյուս մասը հիմնականում տարեցներ էին և դիմադրել չէին կարող: Ռուսաստանի ուժերը արգելափակել էին գյուղերը, այսինքն մոնտաժել էին անցակետներ և թույլ տվել, որ վրացական գյուղերը այրեն: Քաղաքացիական անձանց սպառնում էին սպանությամբ, եթե նրանք չէին լքի գյուղերը: Ազգային հողի վրա սպանվում էին բազմաթիվ մարդիկ: Սպանությունները խստիվ դատապարտել է ԵԱՀԿ-ն:

Ռուսաստանի կողմից կազմակերպված մասսայական սպանությունները առանձին փուլերի չի կարելի բաժանել: Իհարկե, սա ընդհանուր արշավ էր: Բոլոր ապացույցներով դա ռազմական արշավ էր, որը պատրաստվում էր տասնամյակներ շարունակ և որի նպատակն էր Վրաստանի որքան հնանրավոր շատ տարածքի բռնազավթում:

Ռուսաստանի հանցանքի բոլոր ապացույցները գալիս են անձամբ Վլադիմիր Պուտինից: Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացումից չորս տարի հետո անցկացված մամլո ասուլիսին Վլադիմիր Պուտինը ասել է, այստեղ կմեջբերեմ – սա գաղտնիք չէ, ծրագիրը նախապատրաստել է գլխավոր շտաբը: Ավելին, այդ ծրագրի համաձայն  Հարավային Օսեթիայի զինծառայողների հետ մենք անցկացրեցինք նախապատրաստման աշխատանքներ, նրանք կատարել են իրենց դերը: Այս խոսքերն ասել է Պուտինը և ունենք դրա տեսագրությունը»,- հայտարարել է Էմերսոնը: